«Ելք» խմբակցությունը երկու նոր պատգամավորներ կունենա։

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանդատը փոխանցվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանին։

Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 4 ընտրատարածքի տարածքային ցուցակից, իսկ Սիմոնյանը երկրորդն էր հավաքած ձայների քանակով։

Պատգամավոր կդառնա նաեւ ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը։ Նա երրորդն էր հավաքած ձայների թվով թիվ 3 ընտրատարածքում։ Առաջինը Արարատ Միրզոյանն էր, որը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ երկրորդը՝ Արայիկ Հարությունյանն էր, որը նշանակվել է կրթության եւ գիտության նախարար։

Նշենք, որ Հրաչ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի աներորդին է, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի եղբայրը։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here