ՊՆ խորհրդական Արմեն Սարգսյանը զրույցում անդրադառնալով համաժողովրդական շարժմանը՝ նշեց․ «Սկզբնական շրջանում մեջս վախ կար: Վախենում էի, որ ժողովրդի առաջխաղացումը, երիտասարդությանը կճնշեն: Հայաստանում մեծամասնությունը չէին սպասում, որ կարող էր այսպիսի ավարտ կլիներ: Վախենում էի, որ երիտասարդությանը կկոտրեն: Երկրում փոփոխություններ պետք էին, բազմաթիվ ոլորտներում լճացման հոտ էր գալիս»:

Անդրադառնալով Պնախարար Վիգեն Սարգսյանի հրաժարականին, Արմեն Սարգսյանը նկատեց․«Սեյրան Օհանյանին, Վիգեն Սարգսյանին հարգանքով  պետք է մոտենալ, իմաստ չունի նրանց փնովել:Երկուսն էլ հայրենասեր, բանակը սիրող, հայրենիքի սահմանները անառիկ պահող մարդիկ էին և սիրով կաշխատեմ նրանց հետ ամեն տեղ, թեև անփոխարինելի մարդիկ չկան»:

Հարցին, թե երբևէ մտածել եք, անդամագրվել որևէ կուսակցությանը, Արմեն Սարգսյանը նշեց․ «Ես կուսակցական չեմ, եղբայրներս եղել են կուսակցական, բայց ես երբեք չեմ մտել: Երբևիցե չեմ մտածել քաղաքականության մասին, բայց հիմա մտածում եմ քաղաքականություն մտնելու մասին: Վազգենին անվերապահ սիրում ու ընդունում էին բոլորը: Վազգենի նման կերպարին գտնելը դժվար է: Ապագա Պաշտպանության նախարարին կուզեի տեսնել այնպիսին, որ տհաճ ճանապարհով անցած չլինի, կուսակցական չլինի: Ես ուզում եմ այնպես աշխատել, որ եղբայրս Վազգենը այն աշխարհում չամաչի»:

Աղբյուր 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here