loading...

Ձեզ համար անմոռանալի ու վառ տոն կազմակերպեք՝ դիմավորեք Ամանորը հետաքրքիր շոու ծրագրերով, պարային ռիթմերով ու անսպասելի անակնկալներով։ Ձեզ համար հավաքել ենք այն ռեստորանների ու խնջույքի սրահների ցանկը, որոնք ամանորյա գիշերը հատուկ ծրագիր են առաջարկում։ Ի դեպ, չարժե կարծել, թե Ամանորը ռեստորանում թանկ է՝ մենք Ձեր ուշադրությանն ենք առաջարկում բազմազան վայրեր, որոնք կհամապատասխանեն Ձեր հետաքրքրություններին ու բյուջեին։

Simona

Ամանորն ընտանեկան տոն է, դրա համար էլ առաջարկում ենք Ձեզ այն դիմավրոել տանը, իսկ հետո շարունակել տոնել բարում, որտեղ հավաքվում է երիտասարդությունը։ Այսինքն դուք հնարավորություն ունեք ամբողջ գիշեր պարել դիջեյական միքսերի ներքո, փորձել կոկտեյլներ ու նոր ծանոթություններ հաստատել։ Փաբի մուտքի տոմսը կարժենա 10 հազար դրամ։ Այդ գումարով դուք կստանաք մեկ ափսե միրգ, լավ տրամադրություն ու հնարավոր է նաեւ գլխացավ՝ զանազան ըմպելիքներ խմելուց հետո։

Astral Cafe

Ամանորյա գիշերը Astral Cafe-ում խոստանում է դրայվային ու ուրախ լինել, եթե հաշվի առնենք, թե ինչ շոու ծրագիր են հյուրերի համար պատրաստել կազմակերպիչները։ Կարծում եմ, ո ր Արամ MP3-ի երկրպագուները բաց չեն թողնի հնարավորությունը ՝ 2018 թ․ դիմավորել սիրելի երգչի հետ։ Նաեւ հնարավոր կլինի լսել այլ երգիչների, դիտել պարային համարներ ու վայելել դիջեյական երաժշտություն, նաեւ պարել։ Այստեղ Ամանորը տոնելը կարժենա 25 000 դրամ, որի մեջ մտնում են միրգն ու շամպայնը։

Cucina

Ռեստորանը Ձեզ հրավիրում է դիմավորել Ամանորը իտալական ձեւով՝ կենսուրախ ու աշխույժ, համեղ ընթրիքով, բարձր երաժշտությամբ ու պարերով։ Ձեզ սպասում է ուտեստների, ըմպելիքների, կոկտեյլերի, նախուտեստների ու աղանդերի լայն ու յուրահատուկ ընտրանի, որը կապահովի գեղեցիկ ու համեղ Ամանոր։ Նման տոնի արժեքն ընդամենը 35 000 դրամ է։

Apaga Resort

Եւս մեկ տարբերակ է Ամանորը դիմավորել բնության գրկում՝Ենոքավանում՝ ձմեռային ժամանցի տարբեր ձեւերով կամ էլ մեկուսացած քոթեջում, ինչպես Սուրբ ծնունդի մասին հոլիվուդյան լավագույն ֆիլմերում։ Դեկտեմբերի 31-ին բոլոր հյուրերի համար հասանելի կլինեն վարպետության դասընթացներ, դիջեյական երաժշտություն, կիթառի ներքո երգեր, հյուրասիրություն, ժամանց, զբոսանք ձիերի վրա ու թռիչք զիփլայնով։ Երկու անձի համար եռօրյա հանգիստը ՝ նախաճաշով ու ճաշով, կկազմի 445 000 դրամ։ Փոխարենը Ձեզ իրենց այցելություններով չեն հոգնեցնի ազգականները, հարեւանները, ընկերները;

Dilijan Resort & SPA

Ամանորյա գիշերը ու հունվարյան տոները կարելի է անցկացնել նաեւ Դիլիջանում, որտեղ ոգեշնչող լեռնային բնապատկերները, առողջարարական ու SPA ծրագրերը Ձեզ անմոռանալի հանգիստ կպարգեւեն։ Երկու անձի համար 7-օրյա լիարժեք հանգիստը կարժենա 650 000 դրամ, փաթեթը ներառելու է միայն հյուրանոցի համարը, նախաճաշ ու ճաշ, լողավազան եւ տրենաժորներով մարզասրահ։ Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են հունվարի 1-ը քաղաքից դուրս դիմավորել, հետո տուն վերադառնալ, նման տոնը կարժենա 100 000 դրամ։ Դե, կարծում եմ, տարեկան մեկ անգամ կարող եք նման հաճույք պարգեւել ինքներդ Ձեզ ու Ձեր մտերիմներին , եթե իհարկե ընտանեկան բյուջեն դրանից ճաք չտա։

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here