loading...

Ապրիլի 3-ից Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի երեկոյան եթերում կսկսվի «Ոսկե դպրոց» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը: Եղել ենք սիթքոմի նկարահանման հրապարակում և սպասվող զարգացումների մասին զրուցել «Ոսկե դպրոց»-ի պրոդյուսեր, գլխավոր դերակատար ու սցենարի համահեղինակ Վաչե Թովմասյանի հետ:

Վաչեն նկատեց, որ նախագիծն ունեցել է լայն արձագանք, թեև սիթքոմը հասանելի է եղել միայն «Արմենիա Պրեմիում»-ի եթերում, Youtube–ում էլ ապօրինի հայտնվելու փորձերը կանխվել են։ Վաչեի խոսքով` սիթքոմի երկրորդ եթերաշրջանը սկսելու որոշմանը մեծապես նպաստել է բարձր դիտելիությունն ու մարդկանց դրական արձագանքը:

«Երկրորդ եթերաշրջանում սցենարական բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ «Ոսկե դպրոց»-ը դասական սիթքոմ չէ, որում սերիաները սկսվում և ավարտվում են նույն տեղում, կերպարներն էլ չեն զարգանում, պարզապես, ամեն սերիայում հայտնվում են նոր իրավիճակներում: Մեր սիթքոմը համեմված է նաև արկածային և դետեկտիվ էլեմենտներով` կապված ոսկիների փնտրտուքի հետ: Փակագծերը շատ բացել չեմ ուզում, որպեսզի հեռուտադիտողին հետաքրքիր լինի, բայց ասեմ, որ զարգացումները շատ արագ են լինելու: Երկրորդ եթերաշրջանը և՛ շատ ծիծաղելի, և՛ լարված, և՛ արկածային է ստացվել»,-ասաց Վաչեն:

«Հրաշալի է, որ Արմենիա Պրեմիումի շնորհիվ Ucom-ի հեռուստադիտողները դիտում են բազմաժանր ու բազմաբովանդակ հեռուստաարտադրանք։ Ձևավորված ավանդույթի համաձայն «Ոսկե դպրոց»-ի նոր մասերը բուն եթերից օրեր առաջ ու օրվա ցանկացած ժամի հնարավոր է դիտել «Տեսավարձույթ» բաժնում»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նոր եթերաշրջանում հեռուստադիտողը սիթքոմում նոր կերպարներ կտեսնեն։ Վաչեն չցանկացավ նշել, թե ովքեր են մարմնավորելու նոր կերպարներին։ Նրա խոսքով` սիթքոմի արդեն սիրված և ճանաչված հերոսներից ոչ ոք չի կրճատվել: «Աշոտ Մելոյանը, ով մարմնավորում է Տրդատյանի կերպարը և ամբողջ եթերաշրջանում քնած ուսուցչի դերում էր, բայց պարզվեց՝դպրոցում թաքնված, գաղտնի գործակալ է, որը եկել է գլխավոր հերոսին՝ Ռոբին, բռնելու, երկրորդ եթերաշրջանում պետք է օգնի Ռոբին հանել ոսկիները։ Այսինքն` մեր հին կերպարը հետաքրքիր հնարքով լրիվ նոր կերպարով է հանդես գալիս: Հետաքրքիր, էքսպերեմենտալ լուծում ենք մտածել, որը դեռ առաջին եթերաշրջանում հանկարծակիի բերեց հեռուստադիտողին»,-պատմեց պրոդյուսերը:

Վաչեն շեշտեց, որ «Ոսկե դպրոց»-ն ամբողջ ընտանիքով դիտելու համար նախատեսված հեռուստանախագիծ է, որում բացի հումորն ու ծիծաղելի իրավիճակները, փորձում են ավելացնել նաև կրթադաստիարակչական տարրեր. «Ես սկզբունքորեն ներկա եմ լինում սցենարական բոլոր աշխատանքներին: Մանրակրիտ խմբագրում ենք հումորները, որոնք, գուցե, մեզ համար շատ ծիծաղելի են, բայց դպրոցականների և ընտանեկան դիտման համար չեն: Փորձում ենք, չկորցնելով ծիծաղելին, ավելացնել նաև կրթական տարրեր»:

«Ոսկե դպրոց»-ի հերոսների միջև սիրային հարաբերությունների ընթացքը ևս խոստանում է հետաքրքիր զարգացումներ ունենալ նոր եթերաշրջանում: Իսկ նոր զույգեր կձևավորվե՞ն, թե՞ ոչ, Վաչեն չցանկացավ բացահայտել՝ վստահեցնելով, որ հեռուստադիտողներին հագեցած ու հետաքրիր օրեր են սպասվում:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here