Հայաստանի ոստիկանության պետ կդառնա Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է,թ ե այդ որոշումը խորհրդանշական է։ «Բողոքի ակցիաների ժամանակ ես եւ Վալերի Օսիպյանը, մենք եւ Օսիպյանը գտնվում էինք բարիկադների երկու կողմերում։ Որոշեցի, որ այս որոշումից հետո բոլորս նույն կողմում հայտնվենք։ Լավ սիմվոլ է, որ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնենք»,- նշել է Փաշինյանը։

Նա հույս է հայտնել, որ Վալերի Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը։ «Այսօր ոստիկանությունից շատ բան է կախված, ոստիկանությունից կախված է իրավակարգը։ Ոստիկանության առջեւ շատ հստակ ծնդիրներ են դրել, որ ՀՀ քաղաքացիները իրենց պետք է զգան վստահ, զգան պաշտպանված եւ որեւէ բան չպետք է սպառնա այս զգացողությանը»,- նշել է Փաշինյանը։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here