Հայաստանյան վերջին օրերի իրադարձությունները գրավել են  ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլեւ արվեստագետների ուշադրությունը: Ոմանք անգամ Հայաստանում չլինելով՝ պարբերաբար հայտնում են, որ ժողովրդի կողքին են եւ պատրաստ են իրենց աջակցությունը ցուցաբերել: Այս օրերին անգամ համաժողովրդական շարժմանը նվիրված երգեր ստեղծվեցին: Այդ երգերի թվին Արամեն ավելացրել է եւս մեկը, որը կոչվում է «Հայի կողքին»:

Թեեւ Արամեն վերջին իրադարձությունների ժամանակ եւ այժմ գտնվում է ՌԴ-ում՝ հյուրախաղերի, սակայն պարբերաբար հրապարակումներ է անում իր սոցիալական էջերում՝ հայտնելով, որ հետաքրքրված է իր երկրում կատարվող իրադարձություններով:

Արամեի մենեջերը՝ Սյոմա Կոդաբաշյանը, պատմեց, որ այս երգն ու տեսահոլովակը հաշված օրերի ընթացքում է ստեղծվել:

«Երգը, ապա ձայնագրման աշխատանքները, հետո նաեւ տեսահոլովակը ստեղծվել է 3-4 օրվա ընթացքում ու բավականին դժվար պայմաններում: Հերթական լարված օրն էր, երբ Արամեն եկավ ու ասաց, որ ողջ գիշեր այդ մտքերով է անցկացրել ու մի ստեղծագործություն է գրել, ես էլ անմիջապես թուղթն ու գրիչը վերցրի ու սկսեցինք միասին գրել խոսքերը: Արդյունքում հասկացանք, որ այն բավականին հաջող է ստացվել եւ պետք է արագ կյանքի կոչել: Կապվեցինք Երեւանում գտնվող «Կարեն եւ Սեւակ փրոդաքշենի» հետ, երգը հեռախոսով ուղարկեցինք նրանց, որպեսզի նրանք սկսեին գործիքավորմամբ զբաղվել, բայց հետո հասկացանք, որ Արամեն պետք է արդեն վերջնական ձայնագրվի: Այդ փաստից էլ կանգ չառանք, այստեղ ձայնագրման ստուդիա գտանք եւ երգը բերեցինք վեջնական տեսքի: Ի դեպ՝ տեսահոլովակում առկա կադրերը հենց այդ պահին ենք արել, ընդ որում՝ բոլոր կադրերն արվել են հեռախոսի միջոցով»,- պատմեց Սյոման:

Տեսահոլովակում կան նաեւ համերգից  տեսարաններ: Մենեջերի խոսքով՝ Արամեն մինչ երգի վերջնական տարբերակը այն հասցրել էր երգել համերգների ընթացքում, որը մեծ ոգեւորությամբ է ընդունվել Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների կողմից:

«Ես համերգների ընթացքում կադրեր հավաքեցի, որոնք ուղարկեցի Երեւանում ապրող մեր ընկերներին եւ նրանք էլ կարճ ժամանակում դրանք դարձրին տեսահոլովակին համապատասխան: Հիմա արդեն այստեղի հանդիսատեսը պնդում է, որ Արամեն մի քանի անգամ այն կատարի»,- նկատեց նա:

Սյոմա Կոդաբաշյանը շեշտեց.

«Արամեն այս երգով չէ, որ ցույց տվեց` իր ժողովրդի կողքին  է: Եթե անգամ այս աշխատանք չաներ, նա, միեւնույն է, իր ժողովրդի կողքին է, որը տեսնում են այստեղի մեր հայրենակիցները, պարզապես դրանք չենք լուսաբանում»:

Արամեն Հայաստան կվերադանա մայիսի 19-ին, բայց վերադառնալուց մի քանի օր անց նա կրկին կմեկնի արդեն Վրաստան՝ դարձյալ հյուրախաղերի:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here