loading...

Մի խոստացեք

Եթե խոստացել եք՝ կատարեք։ Հիշեք, թե ինչ հաճախ եք դուք ուրիշների ճնշման տակ չմտածված խոստումներ տվել։ Մանիպուլացնողը հատուկ ձեզ դրդում է չմտածված խոստումներ տալ, իսկ հետո շահագործում է ձեր մեղքի զգացողությունը։ Պարզապես խոստումներ մի տվեք, բայց եթե արդեն խոստացել եք ՝ կատարեք։ Այդ դեպքում հաջորդ անգամ երկու անգամ կմտածեք, մինչև ավելորդ պարտականություններ ստանձնելը։

Եթե չեն խնդրում՝ անպոչ գդալի պես ձեր օգնությունը մի առաջարկեք

Հաճախ մենք, առաջնորդվելով զուտ բարի նկատառումներով, միայն ավելի ենք վատացնում ամեն ինչ։ Պարզապես որովհետև մեզնից օգնություն չէին խնդրել։ Դրա համար էլ մեր ջանքերը չեն գնահատում։ Իսկ ավելի վատ է այն, երբ մի մարդու փոխարեն մեկ ուրիշն է խնդրում։ Նման իրավիճակում մենք խախտում ենք մեկ այլ՝ «Քեզ է պետք՝ ինքդ էլ արա» օրենքը։ Եթե ձեզ ակնհայտ է թվում, որ մարդն օգնության կարիք ունի, օգտվեք հնարավորությունից ու նրանից պարզեք, արդյոք նա պատրաստ է դա ընդունել հենց  ձեզնից։ Գուցե աղջիկը, որի կոշիկի կրունկը խրվել է ճաղերի մեջ,  հատուկ է այդպես արել, որպեսզի ծանոթանա փողոցի մյուս կողմում գտնվող համակրելի երիտասարդի հետ։ Իսկ դուք ամեն ինչ փչացրել եք։ Կարող էիք նրանից հարցնել, հետո նոր օգնել։

Եթե խնդրում են՝ մի մերժեք

Ցանկացած խնդրանք ենթադրում է շնորհակալություն։ Մանիպուլացնողներին բնորոշ է դատարկ խոստումներ տալը կամ մարդկանց լավությունների մասին մոռանալը։ Կատարեք խնդրանքը, բայց մի կաշկանդվեք պատասխան լավության մասին խնդրել։ Գուցե նույնիսկ նախապես։

Ապրեք ներկայով, այլ ոչ թե անցյալով կամ ապագայով

Ամենակարևոր օրենքներից մեկն է, այն օգնում է ազատվել ձեզ ձեր նախկին կերպարի հետ համեմատելու մանիպուլացումներից։ Մենք երբեք չենք ուզում լինել ինքներս մեզնից վատը,  և դրանից հաճախ են օգտվում ուրիշները։ Օրինակ «Նախկինում դու այդպիսին չէիր» մանիպուլացման ձևը հեշտությամբ կասեցվում է «Դա արդեն անցյալում է» պատասխանով։ Քաղցր ապագայի խոստումները հեշտությամբ կանխվում են հետևյալ հարցով․  «Դա ապագայում, իսկ հիմա ի՞նչ ես առաջարկում» ։

Մի կապվեք

Հաճախ մենք այնքան ուժեղ ենք կապվում մարդուն, առարկային կամ զբաղմունքին, որ մեր հոգեկան հավասարակշռությունն է վտանգվում։ Հիշեք, այդ զգացմունքային կապերի միջոցով մեզ հեշտությամբ կարող են շանտաժի ենթարկել։ Թույլ մի տվեք ձեր մտերիմներին դառնալ ընտանեկան ահաբեկիչներ։

Նպատակներ մի դրեք, նպատակը պետք է փարոսի դեր կատարի

Ինձ համար սա ամենատարօրինակ օրենքն է։ Ես կարևոր եմ համարում նպատակասլաց լինելը։  Բայցևայնպես ճշմարտությունն այն է, որ եթե նպատակը սխալ է դրված, ապա դրա ձեռքբերումից հետո դատարկվածության զգացողություն ես ունենում։ Ամենայն հավանականությամբ այդ նպատակը ձեզ ուրիշներն են ներշնչել։ Դրա համար էլ միշտ փորձեք պատկերացնել, թե ինչ եք անելու ձեր նպատակը իրականացնելուց հետո։ Արդյո՞ք դա ձեզ երջանկություն է բերելու։

Մի խանգարեք

Բոլոր օրենքներից ամենահանճարեղը։ Դրանով կարելի է ու պետք է առաջնորդվել թե ինքներդ ձեր, թե ուրիշների հանդեպ։ «Մի խանգարիր, խնդրում եմ» արտահայտությունը կարող է իսկական հրաշքներ գործել։ Կարևորն այն է, որ այդ արտահայտությունն ասեք ավելի շուտ, քան կսկսեք զայրույթ ու տհաճություն զգալ։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here