«Մի գեղեցիկ հեղափոխություն»։ Այս բառերով աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը բնորոշեց Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։

Երաժիշտը քիչ առաջ ժամանեց Երեւան, «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչու ժողովուրդը ոտքի ելավ, Սերժ Թանկյանը պատասխանել է. «Ժամանակը եկել էր։ Երբ գալիս է ժամանակը, ոտքի կանգնի ժողովուրդը, ոչինչ չի կարող կանգնեցնել նրան»։

Սերժ Թանկյանը նշել է, թե երկու շաբաթ չեն քնել, ուշադիր հետեւել են Հայաստանի իրադարձություններին։ «Ողջ սփյուռքահայությունը ոգով-սրտով ձեր կողքին է։ Երազանք մըն էր, որ հիմա իրականացավ»,- ասել է նա։

Խոսելով շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մասին՝ Թանկյանը նշել է. «Շատ հուսադրող թեկնածու է։ Շատ մեծ հույսեր ունենք Նիկոլի նկատմամբ։ Մեր ժողովրդի թեկնածուն է։ Միշտ Նիկոլի վրա աչքերներս պիտի պահենք»։

Լրագրողները նաեւ կատակով դիմել են Նիկոլ Փաշինյանին, որ օգտագործի իր վարչական լծակները եւ Թանկյանին համոզի համերգ տալ Երեւանում։ «Վարչական ճնշումների էջը փակված է Հայաստանում»,- պատասխանել է Փաշինյանը։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here