loading...

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար պատմության լավագույն ֆուտբոլիստը Արքայական թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է:

«Դժվար է բառեր ընտրել Ռոնալդուին նկարագրելու համար: Նրա գործողությունները խաղադաշտում ֆենոմենալ են: Ֆուտբոլիստը կարող է գալ «Ռեալ», մնալ այստեղ 10-20 տարի, բայց չի հասնի այն արդյունքին, որը հաջողվել է Ռոնալդուին: Այո, նա լավագույնն է պատմության մեջ: Կան շատ ֆուտբոլիստներ, որոնք գրել են «Ռեալի» պատմությունը, բայց այն, ինչ արել է Ռոնալդուն, ոչ մեկին չի հաջողվել»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 5-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»՝ հավասարվելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Զինեդին Զիդանը «Ռեալում» հանդես է եկել 2001-2006 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Միջմայրցամաքային գավաթի տիրակալ: 2004 թվականին Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ճանաչվել է  ՈւԵՖԱ-ի նախորդ 50 տարիների լավագույն ֆուտբոլիստ: Զիդանը երեք անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՖԻՖԱ-ի վարկածով (1998, 2000, 2003): 1998-ին արժանացել է «Ոսկե գնդակին»:

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here