Որոշ պարբերականներ լուրեր են տարածել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի տարաձայնությունների մասին, որոնք կարող են հանգեցնել աստղերի ամուսնալուծությանը: Ըստ հրապարակումների՝ պատճառը Քանյե Ուեսթի հոգեկան անհավասարակշիռ վիճակն է:

Խոսվում է նույնիսկ այն մասին, որ Քիմը իրավաբանական խորհրդատվություն է անցել և ամուսնալուծության հարցին շատ լուրջ է մոտենում, իսկ  Քանյեն անկանխատեսելի վարք է ցուցաբերում՝ անտարբեր մնալով տեղի ունեցածին:  Ամուսիններն արդեն առանձին սենյակներում են քնում:

Քիմին բարկացնում է նաև այն փաստը, որ Քանյեն ամբողջովին տարված է իր նոր ալբոմով,   ընտանեկան հոգսերը նրան չեն հետաքրքրում: Առաջիկայում ռեփերը պատրաստվում է հյուրախաղերի մեկնել, իսկ Քիմին բարկացնում է այն փաստը, որ ինքը տանը երեք երեխաների հետ մենակ է մնալու :

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here